ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԱՀԿ-ը ստանձնել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, գիտական կադրերի, ֆերմերների և ագրոարդյունաբերողների միջև կապող օղակի պատասխանատու դերը:

 

ԳԱՀԿ-ի առաջնահերթություններից է՝ բացահայտել Հայաստանում ֆերմերների և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող այլ սուբյեկտների առաջնային կարիքները, ամփոփել և մասնագիտական աջակցություն ցուցաբերել նրանց, ինսպես նաև մշակել և իրականացնել այդ պահանջները բավարարող ներդրումային ծրագրեր:

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Ընկերության հիմնական գործառույթներն են՝

 

- ՀՀ մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցում,

 

- Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների խորհրդատուների և առավել ակտիվ ֆերմերների համար ուսուցողական դասընթացների կազմակերպում,

 

- Ուսուցողական ծրագրերի մշակում, նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության ապահովում, գյուղատնտեսության ոլորտի կադրերի վերապատրաստում և նրանց մասնագիտական որակավորման բարձրացում: 

 

- Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի (ՏԳԾ)  համակարգում  (մարզերում իրականացվող տեխնոլոգիաների մշտադիտարկումներ /մոնիթորինգ/, նախորդ տարիներին իրականացված  ագրարային տեխնոլոգիաների հետազդեցության  արդյունքների ուսումնասիրում),

 

-  Մարզերում գյուղատնտեսության վարման, նոր տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ հումքի վերամշակման առաջավոր փորձի, ինչպես նաև գիտության նորագույն նվաճումների վերաբերյալ գիտագործնական սեմինար-խորհրդաժողովների կազմակերպում,

 

- Մարկետինգային եւ տեղեկատվական-վերլուծական ծառայություններ,

 

- Աջակցություն ագրարային ոլորտի գիտական ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի մշակմանը, ինչպես նաեւ գիտական ներուժի պահոցի՝ բանկի պահպանում:

 

- Տեղեկատվական ու խորհրդատվական նյութերի մշակում ու տպագրություն,

 

- Լրատվություն և հրատարակչություն,

 

- Հեռուստահաղորդումների պատրաստում

 

ՄԵՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ

 

Կենտրոնը հրատարակում է <<Ագրոգիտություն>> գիտական ամսագիրը եւ <<Ագրոլրատու>> թերթը, պատրաստում ագրարային խնդիրները լուսաբանող հեռուստահաղորդումներ:

 

Բացի այդ, ԳԱՀԿ-ը հրատարակում է գյուղատնտեսության  ոլորտի գիտական նվաճումները և առաջավոր փորձը ներկայացնող մասնագիտական գրականություն և գովազդային նյութեր:


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ԳԱՀԿ-ը մասնակցություն է ունեցել  ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող <<Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության>>, <<Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման>> ու <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրերին:

Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնը պատրաստակամ է բազմակողմանի համագործակցության բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: