TV-04/12, Բադրիջանի` Հայկական վաղահաս, F1 Կարինե, կծու տաքդեղի Հայկական գեղեցիկ /ծիծակատիպ/, սորտերի և հիբրիդի սերմնաբուծության կազմակերպումը
Date: 01-01-70
City: Տավուշ, Բերդի տ/շ, գ.Ներքին Կարմիրաղբյուր
Description: Սպասվելիք արդյունքները` Հայտնի է, որ տարածաշրջանում տարածված և ներդրված չեն մորմազգի բանջարային մշակաբույսերի գիտականորեն հիմնավորված սերմնաբուծություն : Հետևաբար այս սորտերի և հիբրիդի սերմնաբուծական աշխատանքների համալիր միջոցառումների ներդրումը կապահովի մարզի պայմաններում բադրիջանի, կծու տաքդեղի որակյալ սերմացուի արտադրություն : Ակնկալվում է շահառու ֆերմերների պահանջարկ մշակվող սորտերի և հիբրիդի նկատմամբ :
0,1 հա
Արդյունքները Ըստ ռաջարկվող տեխնոլոգիայի իրականացվել է կծու տաքդեղի և բադրիջանի սորտերի սերմնաբուծական շխատանքներ: Փոշոտման արդյունքում ստացվել են Տեխնոլոգիայի իրականացման արդյունքները վկայում են, որ Տավուշի մարզի պայմաններում կծու տաքդեղի Հայկական գեղեցիկ, բադրիջանի` Հայկական վաղահաս սորտերի և Կարինե հիբրիդի սերմարտադրությունը տնտեսպես արդյունավետ է և այդ աշխատանքները կարելի է տեղայնացնել մարզի բոլոր համայնքներում: Տաքդեղի սերմացուներից անջատված կարմիր պտղամսերը օգտագործվել են չորացման և տաքդեղի փոշի ստանալու, ինչպես նաև աջիգաներ պատրաստելու համար:
AG-01/13, Հնդկացորենի մշակության տեխնոլոգիայի ներդրում նախալեռնային գոտու պայմաններում
Date: 01-01-70
City: Արագածոտն, Ապարանի տ/շ, գ.Քուչակ
Description: ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Մշակաբույսի ներդրումը նախալեռնային գոտու պայմաններում կապահովի կայուն, երաշխավորված եկամուտ, որը մեծամասամբ չեն ապահովում այդ շրջաններին բնորոշ ավանդական մշակաբույսերը: Տրվելու է հնդկացորենի մշակության տնտեսական արդյունավետության գնահատականը: Կիրականացվեն դիտարկումներ բույսերի վեգետացիայի բոլոր փուլերում:
Տեխնոլոգիայի արդյունքները հիմք կհանդիսանան այս արժեքավոր ձավարային մշակաբույսի ներդրման ու ցանքատարածությունների ընդարձակման համար: Մշակաբույսի միջին բերքատվությունը կկազմի ավելի քան 16-18ց/հա:
1 հա
AR-10/13, Սոյայի վաղահաս Մենուա սորտի մշակության տեխնոլոգիա ամառային ցանքի պայմաններում
Date: 01-01-70
City: Արարատ, Մասիսի տ/շ, գ.Արբաթ
Description: ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Տեխնոլոգիայի կիրառման արդյունքները հիմք կհանդիսանան պարենային և կերային հատիկային այս արժեքավոր մշակաբույսի ներդրմանը, ինչպես նաև կնպաստի խոզանացանի պայմաններում ցանքատարածությունների ընդարձակմանը, տարածաշրջանում բարձարժեք հատիկային անասնակերի ապահովմանը, վարելահողերի բերրիության բարձրացմանը, ազոտի դեֆիցիտի մասնակի լուծմանը, վարելահողերի արդյունավետ օգտագործմանը, մշակաբույսերի հերթափոխության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող սուբեկտների եկամուտների ավելացմանը:
Ակնկալվում է հեկտարից ստանալ ավելի քան 20-22 ց հատիկի բերք, որը կապահովի շուրջ 2700-3500 կերի միավոր և 700-1000 կգ մարսելի պրոտեին:
0.5 հա
Displaying results 1 to 3 out of 117